Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը

Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ»  կազմակերպության 
պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ»   (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ մեր հանրապետությունում կյանքի են կոչվել մի շարք ռազմավարական ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]