Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուլբուդաղյանց վստահեցնում է՝ հավաքականն ամեն ինչ անելու է լավ արդյունքի հասնելու համար

Գյուլբուդաղյանց վստահեցնում է՝ հավաքականն ամեն ինչ անելու է լավ արդյունքի հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով ընտրանին ամեն ինչ անելու է Մակեդոնիայի դեմ խաղում լավ արդյունքի հասնելու համար:

«Մակեդոնիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն մեկնարկային կազմում: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և դեռևս շուտ է հաջորդ մրցափուլի մասին մտածել: Իսկ ինչ կապված է Մարկոս Պիզելիի հետ ապա նա ապաքինվել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյուլբոդաղյանցը: Վերջինս վստահեցրեց որ անձամբ չի նկատել լարվածություն ֆուտբոլիստների՝ մասնավորապես Հենրիխի  և Յուրայի փոխհարաբերությունում:

Գլխավոր մարզիչը կարծում է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են պետք երիտասարդական ընտրանուց: «Մենք հույս ունենք, որ վաղը կհաղթենք և կկարողանանք հետ բերել երկրպագուների հավատը մեր նկատմամբ»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]