Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Փոխնախարար Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱԶԲ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցների սեյսմակայունության  բարձրացման բաղադրիչի  իրականացման ընթացքում ծագած բարդությունների հաղթահարման, առաջացած տեխնիկական թերությունների օպերատիվ լուծման, նախատեսված ժամկետների պահպանման, ինչպես նաև վերջնական արդյունքի ապահովման համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված հարցեր։

 Փոխնախարար Դավիթ Գևորգյանը գործընկերներին հավաստիացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից կգործադրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի իրականացման փուլում առաջացած խնդիրների վերացման  և դրա անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների և շահագրգիռ քննարկումների միջոցով կարճ ժամանակահատվածում հաղթահարել կազմակերպչական և տեխնիկական բոլոր խոչընդոտները՝ ծրագրով նախանշված արդյունքներին լիարժեք ու արդյունավետ հասնելու նպատակով։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ