Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում միգրացիան անհավասարության կրճատման կարեւոր միջոց են համարել

ՄԱԿ-ում միգրացիան անհավասարության կրճատման կարեւոր միջոց են համարել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիան պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման անկապտելի մասն Է, ինչպես նաեւ անհավասարության կրճատման կարեւոր միջոցը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) «Իրավիճակը պարենի եւ գյուղատնտեսության բնագավառում» զեկույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 15-ին: «Չնայած խնդիրներին, որոնք կարող Է ստեղծել միգրացիան, այն տնտեսական, սոցիալական եւ մարդկային զարգացման անկապտելի մասն Է եւ անհավասարության կրճատման միջոց ինչպես երկրների ներսում, այնպես Էլ դրանց միջեւ»,- նշված Է զեկույցում, որը կառուցված Է աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնների եզրահանգումների վրա:

Brauw and Giles կենտրոնի մասնագետները պարզել են, որ գյուղական վայրերից միգրացիայի աճի արդյունքում միգրանտների ծագման գյուղերում անհավասարությունն զգալիորեն կրճատվել Է միգրանտներից ստացվող դրամական փոխանցումների շնորհիվ: Զեկույցի հեղինակները նշում են, որ մարդկանց գաղթելու դրդող հիմնական գործոնը պարենային անվտանգության բացակայությունն Է: Մասնագետները միգրացիոն հոսքերը խթանող գործոնների թվին են դասում նաեւ ցածր կենսամակարդակը, խտրականությունը, տարերային աղետները, հակամարտությունները, շրջակա միջավայրի վատթարացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]