Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ցանցահենները 37 անգամ հափշտակել են Բրիտանիայի ՊՆ-ի եւ նրա գործընկերների գաղտնիքները. Sky News


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) եւ վերջինիս գործընկերներն անցյալ տարի 37 անգամ գաղտնի տեղեկությունների հափշտակամն օբյեկտներ են դարձել: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում բուն պաշտպանության նախարարությունում հրաժարվել են որեւիցե մանրամասն հայտնել այդ արտահոսքերի վերաբերյալ՝ ընդգծելով, թե «այդ տեղեկատվության բացահայտումը, հավանաբար, կմեծացնի կիբեռգրոհի վտանգը տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարագչային ցանցերի եւ հաղորդակցական սարքերի գործառական հնարավորությունների դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ