1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վախճանվել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ստեփան Պուչինյանը

Վախճանվել է ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ստեփան Պուչինյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իննսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է սովետական կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միությանը:

Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927 թվականին Բաթումում: 1950 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև, 1966 թվականին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1950-1964 թվականներին եղել է Մ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից՝ նույն կինոստուդիայի ռեժիսորը։


Պուչինյանը
նկարահանել է «Պատմություն չեկիստի մասին», «Ամենագեղեցիկ ձին», «Հարձակում», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Ոսկե ձկնիկը N քաղաքում», «Մադամ Վոնգի գաղտնիքները» ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]