Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին եռօրյա պաշտոնական այցով ժամանել Է Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայում Եգիպտոսի դեսպանությունում:

«Նախագահը ժամանել Է Մոսկվա»,-ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել Էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա Սոչիում: Ղեկավարները կքննարկեն ռուս-եգիպտական փոխգործակցության հետագա ընդլայնման հանգուցային հարցերը, կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: Բանակցությունների արդյունքներով պլանավորում Է մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ