Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Գահերի խաղից» դերասանը կարող է դառնալ հաջորդ Ջեյմս Բոնդը. Daily Mail

«Գահերի խաղից» դերասանը կարող է դառնալ հաջորդ Ջեյմս Բոնդը. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդենը կարող է Ջեյմս Բոնդի դերում Դենիել Քրեյգին փոխարինել «Բոնդ 25» ժապավենից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail թերթը:

Նրա տվյալներով՝ բանդապատումի պրոդյուսերները պատրաստ են 007 գործակալի դերն առաջարկել թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության դերասանին, որը հայտնի Է դարձել «Գահերի խաղի» սերիալների, «Մեդիչի. Ֆլորենցիայի տիրակալները» եւ «Թիկնապահը» ֆիլմերի շնորհիվ: Առաջիկա մի քանի օրերին Բոնդի մասին ֆիլմերի մշտական պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին այդ մասին կտեղեկացնի Մեդենին, որը ֆավորիտ բուքմեքերն Է, նշում Է թերթը:

Դերասանը «գլխավորում Է ժապավենի այս ամենաբաղձալի դերի հավակնորդների ցուցակը», հրատարակությանը հայտնել Է իրազեկ աղբյուրը: Մինչ այժմ բրիտանացի լրտեսի մասին նկարահանվել Է 24 ֆիլմ:

Ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: Վերջին չորս ֆիլմերում 007 գործակալի դերակատարը եղել Է Դենիել Քրեյգը: Բացի նրանից, սուպերգործակալներ են եղել Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը:

Ժողովրդականություն վայելող կինոսագայի ամենամեծ թվով պաշտոնական կինոնկարներում նկարահանված դերասանը Ռոջեր Մուրն Է: Նա դերեր Է խաղացել յոթ ֆիլմում: Ջեյմս Բոնդի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը, որը կրում Է «Դոկտոր Նոու» անվանումը, Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Մինչ այժմ ռեժիսոր Սեմ Մենդեսի բոնդապատումի վերջին սերիան՝ «007. ՍՊԵԿՏՐ»-ը, համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]