Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 15-ին  մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով Ֆորումի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Հուսով ենք, որ Ֆորումի ընթացքում մենք կհասնենք այն նպատակներին, որոնք նախանշել ենք` Հայաստանում Ֆորումի անցկացման վերաբերյալ որոշում ընդունելիս»:

Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց ԱՊՀ երկրներում գիտական հետազոտությունների կազմակերպչական ձևերի փոփոխությունները և այդ փոփոխությունների արտացոլումը գիտության զարգացման գործում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի ելույթում մասնավորապես ասաց. «Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական արժեհամակարգի, մեր քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը մեծապես նպաստում է երկրի զարգացմանը: Հարգելի գործընկերներ, այս համագումարի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը և փորձի փոխանակմանը: Լիահույս եմ, որ ԱՊՀ գիտնականների II համագումարի ընթացքում ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչների միջև կհաստատվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի միջազգային գիտական հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների համագործակցության խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների համակարգմանը»: 

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովը իր ելույթում Ֆորումի մասնակիցներին հյուրընկալող Հայասատանին ցանկացավ զարգացում և բարգավաճում տեղեկատվական և ինովացիոն տեխնոլոգիաների  ներդրման շնորհիվ:

Ֆորումի պլենար նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես եկան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:

Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:

Միջոցառման ավարտին Ֆորումը կընդունի հռչակագիր:

ԱՊՀ գիտնականների II Ֆորումն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. պլանի համաձայն:

Ֆորումի կազմակերպիչներն են` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի անցկացմանն աջակցել են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]