1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գործարարներն ու ԶԼՄ-ները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք համաժողովին

Գործարարներն ու ԶԼՄ-ները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվել են Սաուդյան Արաբիայում խոշոր տնտեսական համաժողովին մասնակցելուց, որը հայտնի Է որպես «Դավոս անապատում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հոկտեմբերի 14-ին հայտարարել Է J.P.Morgan-ի մամուլի ծառայությունը, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը հաջորդ շաբաթ չի ժամանի Էր Ռիադ միջոցառմանը: Դրանից մի քանի ժամ առաջ Ford Motor-ի տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Ֆորդը նույնպես հայտարարել Է, որ չի մասնակցի դրան, հաղորդել Է CNBC-ն: Բացի դրանից, համաժողովից իրենց ներկայացուցիչներին հետ են կանչել CNBC-ն, Financial Times-ը, CNN-ը եւ The New York Times-ը: Այնուամենայնիվ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել են, որ առաջվա պես պլանավորում են մասնակցել միջոցառմանը: Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված Է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում Էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում Էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը:

Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23 – 25-ին Էր Ռիադում: Ինչպես նշվում Է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել Է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]