Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գործարկվել Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի «Կունեյտրա» անցակետը

Գործարկվել Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի «Կունեյտրա» անցակետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Անցակետի սիրիական կողմում տեղի Է ունեցել դրա բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցել են պաշտոնական անձինք, ռուս եւ սիրիացի զինվորականներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի բժիշկներ, որոնք բուժօգնություն ցուցաբերելու կետ են կազմակերպել այստեղ:

Սիրիական կողմում բարձրացվել Է Սիրիայի դրոշը: Արարողությունն ավարտվել Է չեզոք գոտիով դեպի Իսրայել ՄԱԿ-ի ավտոմեքենաների անցումով:

Հսկիչ անցակետի բացման համար պայմաններ հայտնվեցին Սիրիայի հարավային շրջանների նկատմամբ կառավարական զորքերի վերահսկողության վերականգնումից եւ Իսրայելի հետ բաժանարար գիծ ՄԱԿ-ի խաղաղապահների վերադառնալուց հետո:

Ավելի վաղ անցակետն սպասարկում Էր հիմնականում դրուզներին, որոնց համայնքը արաբա-իսրայելական պատերազմներից հետո հայտնվել Էր սահմանի տարբեր կողմերում: Իսրայելցի զինվորականները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ սահմանային անցումը բացել են չորս տարվա ընդմիջումից հետո: «Կարելի Է արդեն ասել, որ անցումը բացված Է, բայց առայժմ միայն ՄԱԿ-ի ներկայացուցչիների համար»,- նշել Է բանակի մամուլի ծառայության աշխատակիցը: Առաջին փուլում հսկիչ անցակետը կօգտագործեն միայն ՄԱԿ-ի «երկնագույն սաղավարտակիրները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]