Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները կապ են գտել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ

Գիտնականները կապ են գտել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ընտանիքում շատ երեխաներ կան, քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի փոքր Է: Այս եզրակացությանն են հանգել Ցյուրիխի համալսարանի գիտնականները եւ նրանց ավստրալացի գործընկերներն Ադելաիդայի համալսարանի Բժշկական դպրոցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրելով 178 երկրների վիճակագրական տվյալներ՝ նրանք ուշադրություն են դարձրել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ կապի վրա. պարզվել Է, որ հիվանդանալու հավանականությունն այնքան մեծ Է, որքան փոքր Է ընտանիքը: «Եվ այդ կապը պայմանավորված չԷ եկամուտներով, ուրբանիզացիայի մակարդակով (այդ թվում, թե որտեղ Է ապրում ընտանիքը) եւ տարիքով»,- հայտարարել Է գիտական աշխատության առաջատար հեղինակ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Մասիեժ Հենենբերգը: Դեռ ավելին, հիվանդանալու վտանգը մեծ ընտանիքում սովորականից փոքր Է եղել ոչ միայն ծնողների ու երեխաների, այլեւ նրանց հետ ապրող այլ հարազատների մոտ:

«Որքան մեծ Է ընտանիքն, այնքան մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում որոշակի տիպերի քաղցկեղով, ներառյալ ուղեղի, միզապարկի, թոքերի, ստամոքսի, կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղը, ինչպես նաեւ մելանոման»,- նշում Է համալսարանն իր կայքում:

Գիտնականները գտել են դրա բացատարությունը: Նրանց խոսքով՝ ընտանեկան կյանքը թեպետեւ որոշ դեպքերում սթրես Է առաջացնում, այնուամենայնիվ, «ստեղծում Է հատուկ հուզական միջավայր, որը դրականորեն Է ազդում ցանկացած հիվանդության դիմադրելու վրա. եւ դա ընտանիքի անդամներին պաշտպանում Է նաեւ քաղցկեղի զարգացումից»: Շվեյցարացի եւ ավստրալացի գիտնականների այս հետազոտությունը ցույց Է տալիս, որ «ընտանիքի անդամների կողմից միմյանց աջակցելն ընտանեկան կյանքի առողջ ապրելակերպի պահպանման գործում կարող Է ապահովել նաեւ պաշտպանություն քաղցկեղի դեմ»,- արձանագրում Է Ցյուրիխի համալսարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]