Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսրայելացի զինվորականները 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին

Իսրայելացի զինվորականները 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինծառայողները հոկտեմբերի 15-ին 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակը:

Նշվում Է, որ ձերբակալվածները «պահպանության տակ են վերցվել ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով»: Հոկտեմբերի 12-ին Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են զանգվածային բողոքները: Անկարգությունների ընթացքում զոհվել Է առնվազն վեց պաղեստինցի: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 250 մարդ վիրավորվել Է, որոնցից շուրջ 150-ը հրազենային վերքեր են ստացել: Հոկտեմբերի 12-ին հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթերի են մասնակցել Գազայի հատվածի սահմանի մերձակա հինգ վայրերում:

Բողոքավորներն այրել են անվադողեր եւ քարեր նետել իսրայելցի զինծառայողների վրա, որոնք ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ:

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն այս տարվա մարտից պարբերաբար բողոքի ակցիաներ Է անցկացնում հատվածի շրջափակման դեմ: Անկարգությունների հինգ ամսվա ընթացքում զոհվել են բողոքի ակցիաների մոտավորապես 150 մասնակիցներ: Այդ ժամանակաշրջանում իսրայելական կողմից զոհվել Է մեկ զինծառայող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]