Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ,  մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը,  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները: Արարողակարգի ընթացքում հնչել են մաղթանքի խոսքեր Հայաստանի Հանրապետության անսասանության և Հայոց բանակի առավել զորացման համար:

Սուրբ Պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության և քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]