Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստան-Մակեդոնիա խաղից առաջ

Հայաստան-Մակեդոնիա խաղից առաջ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի և Մակեդոնիայի ընտրանիները միմյանց հետ մրցել են ընդհանուր առմամբ 7 անգամ: Հայաստանի թիմը հաղթել է երկու անգամ, երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ երեքում առավելության է հասել Մակեդոնիան` գնդակների տարբերությամբ` 11-13:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Մակեդոնիայի, իսկ Ջիբրալթարը տանը՝ Լիխտենշտեյնի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]