ՀՀ նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին
11:51, 15 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։
Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում