Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Սիրիան եւ Հորդանանը բացել են սահմանը տրանսպորտային հաղորդակցության համար


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին բացվել Է Սիրիայի եւ Հորդանանի սահմանի «Նասիբ» հսկիչ անցակետը բեռների եւ ուղեւորների տեղափոխումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է An-Nashra լրատվական պորտալը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետն աշխատանքը վերսկսել Է տեղական ժամանակով ժամը 08:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին):

«Նասիբ» հսկիչ անցակետը, որը գտնվում Է Դերաա քաղաքց 15 կմ հարավ ընկած շրջանում, ընդդիմության զինյալների կողմից գրավվել Էր 2015 թվականին: Այն վերստին սիրիական բանակի հսկողության տակ անցավ հուլիսի 6-ին:

Նախքան 2011 թվականին սիրիական ճգնաժամի սկսվելը, Դամասկոս-Ամման ավտոճանապարհով բեռները Լիբանանի եւ Սիրիայի միջերկրածովյան նավահանգիստներից տեղափոխվում Էին Պարսից ծոցի երկրներ, ինչը մաքսատուրքերից զգալի եկամուտներ Էր բերում երկու հարեւան պետությունների բյուջեներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ