Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանն Իրանին կօգնի շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

Ռուսաստանն Իրանին կօգնի շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն Իրանին կօգնի ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ ստեղծելու հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mako.co.il հրատարակությունը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության գաղտնի փաստաթուղթը: Նշված Է, որ այդ մեխանիզմին հավանություն են տվել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի յոթին Թեհրանում:

Ինչպես պարզաբանում Է հոդվածի հեղինակ Դանա Վայսը Twitter-ի իր Էջում, Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ այնուհետեւ այդ նավթը միջազգային շուկա կուղարկվի որպես ռուսական նավթ:

Բացի դրանից, ինչպես պնդում Է լրագրողուհին, նման մեխանիզմի ստեղծմանը հավանություն կտան նաեւ Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են այդ միջոցով պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]