Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մուն Չժե Ինը կոչ արել պաշտպանել միջուկազերծման վերաբերյալ Փհենյանի որոշումը

Մուն Չժե Ինը կոչ արել պաշտպանել միջուկազերծման վերաբերյալ Փհենյանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք Է պաշտպանեն ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ ոչ միջուկային կարգավիճակի միտված ուղեգիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն չժե Ինը Le Figaro թերթին տված հարցազրույցում: Այն հրապարակվել Է հարավկորեացի ղեկավարի Ֆրանսիա պաշտոնական այցի նախօրյակին, որն սկսվելու Է հոկտեմբերի 15-ի երեկոյան:

«Մեզ հարկավոր Է հավաստիացումներ տալ Կիմ Չեն Ունին առ այն, որ նա ճիշտ որոշում Է ընդունել՝ միջուկազերծման ուղեգիծ բռնելով, եւ օգնենք նրան իրականացնելու երկարաժամկետ ու հուսալի խաղաղության հասնելու ձգտումը»,- ասել Է Կորեայի Հանրապետության նախագահը:

«Այս տարի կայացած մեր երեք հանդիպումների ընթացքում ես կարողացա արձանագրել, որ նա շահագրգռված Է թերակղզու Հյուսիսում ու Հարավում բարգավաճման ու խաղաղության հասնելու հարցում: Նա ամուր կամք Է դրսեւորում՝ իր ողջ եռանդը նվիրելու իր երկրի տնտեսական զարգացմանը, այլ ոչ թե միջուկային զենքին»,- հայտարարել Է Մուն Չժե Ինը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը «վշտացած Է համաշխարհային հանրակցության կողմից շարունակվող անվստահությունից»:

«Հյուսիսային Կորեան դուրս Է եկել երկարատեւ մեկուսացումից եւ ցուցադրել ապագայով ապրելու իր մտադրությունը: Այժմ եկել Է պատշաճ կերպով պատասխանելու այդ դժվարությամբ արված ջանքերին»,- նշել Է նա: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք Է ձեռնարկի համապատասխան հուսալի միջոցներ, որպեսզի կատարելագործի անվտանգության երաշխիքները ԿԺԴՀ-ի համար եւ բարելավի հարաբերությունները Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ»,- ասել Է Հարավային Կորեայի նախագահը: Նա որպես այդ ճանապարհի ուղենիշ Է տեսնում «պատժամիջոցների թուլացումը եւ կապի բյուրոյի ստեղծումը Փհենյանի ու Վաշինգտոնի միջեւ»: Ընդսմին Մուն Չժե Ինն ասել Է, որ ԿԺԴՀ-ն «տնտեսական մեծ դժվարություններ Է կրում պատժամիջոցների կիրառման պատճառով», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]