Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը կասկածում է, որ կլիմայի փոփոխման պատճառը մարդիկ են

Թրամփը կասկածում է, որ կլիմայի փոփոխման պատճառը մարդիկ են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում Է, որ Երկրի վրա կլիման փոփոխվում Է մարդու ներգործության պատճառով, ուստիեւ չի ցանկանում տրիլիոններով դոլարներ ծախսել՝ փորձելով կանխել այդ գործընթացների զարգացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթերում ցուցադրվել Է հոկտեմբերի 14-ին:

Լրագրողն Սպիտակ տան ղեկավարին հարցրել Է, թե նա իրական Է համարում արդյոք կլիմայի փոփոխությունը: «Ես կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի Է ունենում, ինչ-որ բան փոխվում Է, եւ այն վերստին կվերադառնա նախկին վիճակին»,- նշել Է նա: «Ես չեմ կարծում, թե դա մտացածին բան Է, կարծում եմ, հավանաբար, կան փոփոխություններ, բայց ես չգիտեմ՝ արդյոք դրանք պայմանավորված են մարդու ներգործությամբ»,- հավելել Է Թրամփը:

«Այ թե ինչ կասեմ ձեզ: Ես չեմ ցանկանում տրիլիոններով եւ տրիլիոններով դոլարներ տալ,- ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը:- Ես չեմ ցանկանում միլիոնավոր եւ միլիոնավոր աշխատատեղեր կորցնել: Ես չեմ ցանկանում հայտնվել անշահավետ դիրքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]