Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում

Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը զինվորական կարգով հուղարկավորվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 14-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած Եկեղեցու Կարգի արարողությունից հուղարկավորության թափորը ոտքով շարժվեց «Եռաբլուր»։ Հուղարկավորությանը ներկա էին Արայիկ Խանդոյանի հարազատները, մարտական ընկերները, «Սասնա ծռերի» անդամներ եւ հարյուրավոր քաղաքացիներ։ 

Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ: Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնեցին իրավապահներին: Այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, և նա ազատ էր արձակվել:

Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]