1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Գյուլբուդաղյանց Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունը վերցնում է իր վրա

Արմեն Գյուլբուդաղյանց Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունը վերցնում է իր վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

«Սա դաժան պարտություն էր: Գոլային պահեր տղաները շատ ստեղծեցին, բայց դրանք օգտագործել չկարողացանք: Մենք դեռ շանսեր ունենք Ազգերի լիգայում լավ արդյունքի հասնելու համար: Այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուլբուդաղյանցը:

Խոսելով Հրայր Մկոյանի մասին, ում պատճառով հավաքականի դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարվածը, մարզիչը փաստեց, որ նրա մեկնարկային կազմում լինելը պարտադրված որոշում էր. «Բացի 11 մետրանոց հարվածը Մկոյանը վատ ֆուտբոլ չխաղաց»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]