Նեպալում 8 լեռնագնաց է զոհվել
17:03, 13 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը, այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես»-ը:
Մահացածների թվում չորս ուղեկցորդներ են , ինչպես նաև Հարավային Կորեայի հինգ լեռնագնացներ, որոնցից մեկն անհայտ կորած է համարվում:
Տեղի ոստիկանները հայտնել են, որ նրանք մահացել են այն ժամանակ, երբ ձնամրրիկն ավերել է նրանց ճամբարը:
Անցյալ տարի ապրիլին Նեպալում մահացել է շվեյցարացի հայտնի լեռնագնաց Ուելի Ստեկը: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ վերջինս Էվերեստ բարձրանալու համար նախապատրաստական աշխատանքներ էր տանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում