Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Վյաչեսլավ Վոլոդինն այդ մասին հայտարարել է «Շաբաթօրյա նորություններ» հաղորդման եթերի ժամանակ: «Մենք կարող ենք խոսել այն մասին, որ, եթե այսպես շարունակվի, չենք բացառում, որ դուրս կգանք այդ կառույցից»,- ասել է ՌԴ Պետական Դումայի խոսնակը:

Նրա խոսքով՝ իրավիճակը կապված է Ռուսաստանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև հարաբերությունների ճգնաժամով, որը շարունակվում է ավելի քան 4 տարի, ինչպես նաև ազգային պատվիրակությունների նկատմամբ հնարավոր խտրական վերաբերմունքը բացառելու մասին կանոնադրության մեջ փոփոխություններ անելու ԵԽԽՎ-ի անկարողությունը:

«Եվրոպական դատարանի դատավորների կեսից ավելին արդեն ընտրվել են: Մենք չենք մասնակցել: Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն արդեն ընտրվել է: Մենք չենք մասնակցել»,- ասել է Վոլոդինը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]