1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում

Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան հանդիպումներ է ունեցել 
Արցախի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Եվրախորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու եվրոպական խորհրդարանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը և ընդգծել այդ հարցում դիվանագիտական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի հեռանկարներին և Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցերին:

ԵԽ պատգամավորի հանդիպումն այնուհետև շարունակվել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ: Պատգամավորների անունից ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը համոզմունք է հայտնել, որ ԵԽ պատգամավորի հետ հաստատված վաղեմի բարեկամությունը համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում Արցախի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը և փոխհամագործակցության այլ ուղղություններին վերաբերող թեմաներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]