1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սասուն Խաչատրյանը չափազանցված է համարում Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության լուրերը

Սասուն Խաչատրյանը չափազանցված է համարում Մանվել Գրիգորյանի 
հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի պատգամավոր  Մանվել Գրիգորյանը  հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Մարդկանց մեծ  մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Խնդիրը այն է՝ այդ հիվանդությունները անհամատեղելի ե՞ն անազատության մեջ պահելու համար , թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության  հետ կապված փաստ չկա»,- ասաց  Խաչատրյանը:

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ենթարկվել էր դատաբժշկական փորձաքննության, որը նշանակվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից։  Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, նա այժմ կալանավորված է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]