Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջասթին Թրյուդոն հույս ունի ապագայում անդրադառնալ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու հարցին

Ջասթին Թրյուդոն  հույս ունի ապագայում անդրադառնալ ՀՀ-ում Կանադայի 
դեսպանատուն բացելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու անհրաժեշտություն կլինի երկու երկրների հարաբերությունները բարելավելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մենք հասկանում ենք, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելը լուրջ առաջընթաց կլինի: Ինչքան ավելի բարելավվեն երկու երկրների հարաբերությունները, գնալով անհրաժեշտ կլինի սկսել այդ գործընթացը: Մենք հույս ունենք ապագայում անդրադառնալ այդ հարցին»,- ասաց Թրյուդոն:

Կանադայի վարչապետի խոսքով՝   Նիկոլ Փաշինյանի հետ երկար են խոսել երկու երկրների հարաբերությունները խորացնելու տեսլականի մասին: Թրյուդոն նշեց, որ հարաբերությունները զարգացնելու մասին զրույցները շատ ներշնչող էին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]