Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով

Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ 
բանակցությունների ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Կանադան կոչ է անում շարունակել խաղաղ բանակցությունները: Հուսով ենք, որ հարցը խաղաղ կհանգուցալուծվի: Կոչ ենք անում նաև շարունակել միջազգային գործընթացը: Հուսանք, որ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- ասաց Թրյուդոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կանադայի վարչապետի հետ զրույցում նրան հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին:

«Ես Կանադայի վարչապետին տեղյակ պահեցի Ալիևի հետ մեր ունեցած պայմանավորվածությունների վերաբերյալ: Ղարաբաղի հարցի շուրջ, իհարկե, բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց կարևոր է, որ մեր գործընկերներն էլ տեղյակ լինեն այդ գործընթացներին: Մենք հակամարտության լուծումը տեսնում ենք միայն բանակցությունների ու խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]