Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ում գրառում է կատարել Երևանում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ում  գրառում է կատարել Երևանում Արմեն 
Սարգսյանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և  լուսանկար հրապարակել:   Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրյուդոն, մասնավորապես, գրել է.

«Այսօր կեսօրին Երևանում ես հանդիպել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մենք լավ զրույց ենք ունեցել են, թե ինչպես կառուցել  սերտ կապեր Կանադայի և Հայաստանի միջև, ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև և ընդլայնել մարդկանց կրթական հնարավորությունները»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է հոկտեմբերի 12-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]