1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում դատարանն ազատ է արձակել ամերիկացի հոգևոր հովիվ Բրանսոնին

Թուրքիայում դատարանն ազատ է արձակել ամերիկացի հոգևոր հովիվ Բրանսոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի դատարանը ազատ է արձակել երեք տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին՝ հաշվի առնելով գործի քննարկման ժամանակահատվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Haberturk-ը:

Դատարանը նաեւ կասեցրել է Բրանսոնին երկրից հեռանալու արգելքը: Հոգևորականի պաշտպան Ջեմ Հալավուրտի խոսքով՝Բրանսոնը հնարավոր է մեկնի ԱՄՆ:

Ավելի վաղ դատական նիստի ժամանակ դատարանը ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար հոգևոր հովվին դատապարտել էր  5-10  տարով:

Բրանսոնն իրեն անմեղ է համարում: Նա հայտարարել է, որ սիրում է Թուրքիան, եւ իր շահերը պաշտպանելու իրավունք է տալիս իրավաբանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]