Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տղաները Ջիբրալթարի դեմ նվիրված խաղ են ցուցադրելու. Գյուլբուդաղյանց

Տղաները Ջիբրալթարի դեմ նվիրված խաղ են ցուցադրելու. Գյուլբուդաղյանց

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարծում է ընտրանու ֆուտբոլիստները Ջիբրալթարի դեմ նվիրված ֆուտբոլ ենք խաղալու:

«Տղաների մոտ մեծ նվիրվածություն եմ տեսնում առաջիկա խաղից առաջ: Վստահ եմ, որ վաղն ամեն  ինչ անելու ենք, որ մենք հասնենք լավագույն արդյունքի: Նրանք շատ համառ ֆուտբոլ են խաղում և բարձր խաղակցվածությամբ են օշտված: Իսկ ինչ կապված է Յուրա Մովսիսյանին, ապա վերջինս բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նրա համար կրկին ընտեգրվելու խնդիր չկա: Նա շատ մեծ ցանկությամբ է եկել հավաքական, վստահ եմ, որ Մովսիսյանի խաղում կտեսնեք թիմի ուժեղացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց  մասնագետը:

Մարզիչը փաստեց նաև, որ կար մի ֆուտբոլիստ, ում անունը չի տալիս, ով կարող էր միանալ թիմին, բայց դեռևս հստակություն չկա նրա հարցում, իսկ հավաքականի թևկապը մնալու է Հենրիխ Մխիթարյանի մոտ:

Գյուլբուդաղյանցի խոսքով՝ Մարկոս Պիզելին թեթև վնասվածք ունի, սակայն հնարավոր է պատրաստ լինի առաջիկա խաղին: Իսկ ինչ կապված է իր պայմանագրին ՀՖՖ-ի հետ, ապա այն նախատեսված է մինչև 2020 թվականը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]