Նիկոլ Փաշինյանը ֆրանսերեն գրառմամբ շնորհավորել է Վանաձորի օրվա կապակցությամբ
18:25, 12 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է վանաձորցիներին քաղաքի օրվա կապակցությամբ և ամենայն բարիք մաղթել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ շնորհավորել է Վանաձորի օրվա կապակցությամբ:
ՀՀ վարչապետը շնորհավորական գրառումը կատարել է ֆրանսերենով.
«Սիրելի վանաձորցիներ, je vous felicite pour la journée de Vanadzor et souhaite tout le meilleur. (շնորհավորում եմ Վանաձորի օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք): Կարծում եմ ըմբռնումով եք մոտենում, որ չկարողացա գալ»,- գրել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում