Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Արմեն Սարգսյանը ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին

Արմեն Սարգսյանը ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորել է անվանի դուդուկահար 
Ջիվան Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել անվանի դուդուկահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություններ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ