1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահական վարկանիշի առաջատարը. հարցում

Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահական վարկանիշի առաջատարը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մնում Է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը, որի արդյունքները հոկտեմբերի 12-ին հրապարակել Է «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարցման մասնակիցների 15,9 տոկոսը պատրաստ Է քվեարկել Տիմոշենկոյի օգտին, 9,3 տոկոսը՝ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին, 8,8 տոկոսը՝ «Ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Յուրի Բոյկոյի օգտին»,-նշվում Է ուսումնասիրության արդյունքներում:

Նրա տվյալներով՝ հարցվածների 8,2 տոկոսը մտադիր Է պաշտպանել «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին, 7,9 տոկոսը՝ ժողովրդականություն վայելող երգիչ Սվյատոսլավ Վակարչուկին, 6,6 տոկոսը՝ շոումեն Վլադիմիր Զելենսկուն, 6,1 տոկոսը՝ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին: Հետազոտությանը 2 հազար չափահաս բնակիչ Է մասնակցել Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը: Պետության ղեկավարի հերթական ընտրությունները կայանալու են 2019 թվականի մարտի 31-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]