1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՖՄԿ կառավարիչը Երևանի գագաթնաժողովը պատմական է համարում կարևորագույն որոշումներ ընդունելու առումով

ՖՄԿ կառավարիչը Երևանի գագաթնաժողովը պատմական է համարում 
կարևորագույն որոշումներ ընդունելու առումով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության Երևանում կայացած 17-րդ գագաթնաժողովը կարևորագույն որոշումներ է կայացրել, և այս առումով գագաթնաժողովը շատ արդյունավետ էր: «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝  գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսում այս մասին հայտարարեց ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանը:

«Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն իսկապես պատմական պահ էր: Մենք կարողացանք բազմաթիվ հռչակագրեր ստորագրել Երևանում, կարևորագույն որոշումեր են կայացվել բյուջեի ռազմավարության, կին-տղամարդ հայեցակարգերի վերաբերյալ: Մենք կարողացանք միջազգային իրավիճակի վերաբերյալ կարծիքներ քննարկել»,- նշեց Ուանը:

Նա փաստեց՝ գագաթնաժողովում տեղի են ունեցել խորը քննարկումներ միջազգային հարաբերությունների կտրվածքով, և այն հռչակագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են Երևանում: Ադմինիստրատորը կարևորեց գագաթնաժողովը նաև ՖՄԿ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու առումով:

Ուանը նաև խորին շնորհակալություն հայտնեց ՖՄԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարված աշխատանքների համար:

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպությունում ներկայացված 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները:

Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի օրակարգում կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր, ընտրվեց Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]