Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի նախագծերը ամփոփման փուլում են
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարդատության նախարարության համար չափազանց կարևոր են քրեական արդարադատության բարեփոխումների և քրեակատարողական հիմնարկների առողջապահության ոլորտում կատարվող շեշտակի տեղաշարժերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:
«Մենք ձեռնամուխ էին եղել Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի պատրաստմանը, ինչը գտնվում է վերջնական ամփոփման փուլում: Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները համապատասխան ծրագրերի միջոցով տրամադրել են փորձագիտական եզրակացություն այս երկու կարևոր ոլորտներում:
Մասնավորապես` Քրեական օրենսգրքի նախագծի հետ կապված կարծիքը ամփոփվել է աշխատանքային խմբի կողմից և նույնիսկ մարտին հանրային քննարկման է դրվել, և ներկայացված առաջարկությունների հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ»,- ընդգծեց Ասատրյանը:
Նա նշեց, որ այդ երկու կարևորագույն օրենսգրքերը, որոնց նպատակն է համապատասխանեցնել ոլորտները եվրոպական ստանդարներին, շարունակում է մնալ ՀՀ կառավարության և արդարադատության նախարարության առաջնահերթություններից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում