Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին

Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսը պատրաստ է 2020թ-ին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 12-ին Ֆանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Թունիսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Խեմայս Ժինաուին:

«Թունիսը պատրաստ է հյուրընկալել իր եղբայրներին, ֆրանկոֆոնիայի կազմակերպության ընտանիքին: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: 50 տարեկանը կարևոր ու չափահաս տարիք է, և այս գագաթնաժողովը կարտացոլի մեր կազմակերպության հասունությունը: Պատրաստ ենք համագործակցել նորընտիր գլխավոր քարտուղարի հետ՝ Թունիսի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց արտաքին գործերի նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ջերմ հյուրընկալության, Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարած աշխատանքի համար՝ նաև հաջողություն մաղթելով նորընտիր գլխավոր քարտուղարին:

«Ցանկանում եմ առիթից օգտվել, ևս մեկ անգամ հանրային կերպով հայտնել իմ շնորհավորանքը նորընտիր քարտուղարին ու մեծագույն հաջողություն մաղթել: Ցանկանում եմ նաև Թունիսի անունից մեր ջերմ շնորհակալությունը հայտնել տիկին Միկայել Ժանին, իր կատարած աշխատանքի համար: Ցանկանում ենք նրան մեծագույն հաջողություն ու երջանկություն»,- հավելեց Խեմայս Ժինաուին:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները:

Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր, ընտրվեց Լուիզ Մուշիկիվաբոն:

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]