Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մելանյա Թրամփին չեն անհանգստացնում ԶԼՄ-ների շահարկումներն իր ամուսնու արտամուսնական կապերի շուրջ

Մելանյա Թրամփին չեն անհանգստացնում ԶԼՄ-ների շահարկումներն իր ամուսնու արտամուսնական կապերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, չեն անհանգստացնում ԶԼՄ-ների հրապարակումներն իր ամուսնու արտամուսնական կապերի վերաբերյալ, որոնք նա համարում Է ոչ ավելի, քան ասեկոսեներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մելանյան հայտարարել Է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել Է հոկտեմբերի 12-ին: Հարցազրույցը ձայնագրվել Էր հոկտեմբերի սկզբին Աֆրիկայի երկրներ առաջին տիկնոջ կատարած ուղեւորության ժամանակ: Պետության ղեկավարի կնոջը խնդրել են մեկնաբանել այլ կանանց հետ իր ամուսնու կապերի վերաբերյալ ամերիկյան ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումները: «Ես չեմ անհանգստանում եւ իմ ուշադրությունը չեմ կենտրոնացնում դրա վրա: Ես որպես մայր եւ որպես առաջին տիկին ավելի կարեւոր առիթներ ունեմ խորհրդածությունների ու կոնկրետ գործերի համար: Ես գիտեմ, որ մարդկանց ու ԶԼՄ-ներին դուրս Է գալիս մեր ամուսնության հետ կապված շահարկումները»,- նշել Է առաջին տիկինը: «Իհարկե, դա ոչ միշտ Է հաճելի:

Սակայն ես գիտեմ՝ ինչն Է ճիշտ եւ ինչը՝ ոչ»,-հավելել Է նա: Մելանյան հաստատական պատասխան Է տվել այն հարցին, թե սիրում Է արդյոք իր ամուսնուն. «Այ՛ո, մեզ մոտ ամեն ինչ հիանալի Է: Այ՛ո»: Նա հակառակի վերաբերյալ մամուլի պնդումները հավասարեցրել Է «շահարկումների եւ ասեկոսեների հետ, որոնք ոչ միշտ են ճիշտ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]