Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պրահայի անանուն հրապարակն անվանում ստացավ

Պրահայի անանուն հրապարակն անվանում ստացավ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի պատմական մասի InterContinental հյուրանոցի մերձակա անանուն հրապարակն ստացել Է ծագումով չեխ փառաբանված կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքի ղեկավար Ադրիան Կռնաչովան քաղաքապետարանի այդ որոշման մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է մամուլի ասուլիսում, որը կայացել Է նոր անվանակոչված հրապարակում: Չեխիայից սերված Ֆորմանը, որն օրինականորեն ԱՄՆ Է արտագաղթել 1970-ական թվականների սկզբին, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, նա նկարահանել Է այնպիսի առաջնակարգ կինոնկարներ, ինչպիսիք են «Թռչելով կկվի բնի վրայով», «Ամադեուս», «Վալմոն», ֆիլմերը:

Ֆորմանը մահացել Է 2018 թվականի ապրիլին 86 տարեկան հասակում: Ֆորմանի ազգականները դրական են գնահատել Պրահայում նրա անունը կրող հրապարակի հայտնվելը, հաղորդել ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]