1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք առաջ տանել կազմակերպությունը. Միկայել Ժան

Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք առաջ տանել կազմակերպությունը. Միկայել Ժան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը իր համար խիստ հոգեհարազատ է համարում ֆրանկոֆոնիան, իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ: Այս մասին նա նշեց հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթնաժողովի փակման ժամանակ իր ելույթում:

«Ֆրանկոֆոնիան ինձ համար շատ հոգեհարազատ է դարձել: Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կարևոր եմ համարում երիտասարդությանն ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը: Շատ հաճախ են խոչընդոտներ եղել, սակայն մենք հասկացանք, թե ինչպես դրանք հաղթահարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միկայել Ժանը:

Միկայել Ժանը կարևոր համարեց միասնական աշխատանքը: Նա հպարտությամբ նշեց, որ տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացել են առաջ տանել կազմակերպությունը՝ բերելով մեկ այլ մակարդակի:

«Այն, ինչ նախորդերն են արել, մենք կարողացել ենք առաջ մղել: Շնորհակալություն վստահության համար, և կեցցե՜ ֆրանկոֆոնիան»,-հավելեց Միկայել Ժանը:

Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն  ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը հաջողությամբ ղեկավարել  է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]