Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանը 10 տարվա ընթացքում 44 մլրդ ռուբլի ֆինօգություն է հատկացրել Աբխազիային

Ռուսաստանը 10 տարվա ընթացքում 44 մլրդ ռուբլի ֆինօգություն է հատկացրել Աբխազիային

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի կողմից Աբխազիային հատկացված օգնության ծավալը 10 տարվա ընթացքում կազմել Է 44 մլրդ ռուբլի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Հյուսիսային Կովկասի հարցերով ՌԴ փոխնախարար Իգոր Կոշինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աբխազիային հատկացված ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը, որը ՌԴ-ից բյուջեից ստացվել Է վերջին տասը տարվա ընթացքում… հավասար Է 44 մլրդ ռուբլու»,-ասել Է Կոշինը՝ ելույթ ունենալով Սուխումում ընթացող աբխազա-ռուսական իններորդ գործարար համաժողովում:

Ընդ որում՝ Աբխազիային անհատույց օգնության ծավալն աճում Է, նշել Է նա: «2016 թվականին այն կազմել Է 5,8 մլրդ ռուբլի, 2017-ին՝ 6,9 մլրդ ռուբլի, 2018-ին Աբխազիայի համար Ռուսաստանի բյուջեից նախատեսված Է մոտավորապես 8,6 մլրդ ռուբլի»,-պարզաբանել Է Հյուսիսային Կովկասի հարցերով ՌԴ փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]