Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան երկարացնում Է Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը միգրանտների ներհոսքի պատճառով

Գերմանիան երկարացնում Է Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը միգրանտների ներհոսքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան Ավստրիայի հետ սահմանի հսկողությունը կերկարացնի մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը՝ կապված Է անօրինական միգրանտների շարունակվող ներհոսքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է ԳԴՀ-ի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլեոնորա Պետերմանը:

«Այսօր նախարարը կարգադրել Է Ավստրիայի հետ Գերմանիայի ներքին սահմանի նկատմամբ հսկողության ռեժիմը հաջորդ վեց ամսով երկարացնել 2018 թվականի նոյեմբերի 12-ից, այսինքն՝ մինչեւ 2019 թվականի մայիսի 11-ը: Որոշումն ընդունվել Է Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի ներքին գործերի նախարարների հետ սերտ կոորդինացմամբ»,-ասել Է Պետերմանը:

Նա հավելել Է, որ Բեռլինի նպատակը վերադարձն Է Շենգենի ներսում չվերահսկվող տեղաշարժերին, սակայն դեռեւս «դիտվում ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանության դեֆիցիտ եւ անօրինական միգրացիայի բարձր մակարդակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]