Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

 Լագերֆելդը Պենելոպա Քրուսին նկարահանել Է Chanel-ի գովազդում

 Լագերֆելդը Պենելոպա Քրուսին նկարահանել Է Chanel-ի գովազդում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոդերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Պենելոպա Քրուսը դարձել Է ֆրանսիական Chanel նորաձեւության տան բրենդ-ամբասադորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի հոկտեմբերի 12-ի մամուլի տեղեկագրում:

Նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդն անձամբ Է անցկացրել 2018/19 Cruise հավաքածուի գովազդային արշավի նկարահանումները, որի դեմքը դարձել Է Քրուսը: Լագերֆելդի խոսքով՝ նա հավաքածուի վրա աշխատելիս ոգեշնչվել Է մանկական հիշողություններով. իմ ամենավաղ հիշողությունը ոչ թե նավակն Է, այլ այն ձայները, որոնք ելնում Էին նավակից»,-պատմել Է մոդելագործը:

Բերետները, բարակ շերտագծերը, ընդգծված ուսերով ժակետներն ու պիջակները, ոսկեզօծ կոճակները, ինչպես ծովային սպաների համազգեստի վրա Է, կիսաթափանցիկ գործվածքները Միջերկրականի հետ կապված ասոցիացիաներ են առաջացնում: Հավաքածուում նաեւ տեղ են գտել Chanel-ի համար ուղենիշային թվիդային ժակետը, երեկոյան սեւ զգեստները, կարդիգանները:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]