Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Yamato Holdings տրանսպորտային խոշոր ընկերությունն ամերիկյան Bell Helicopter կորպորացիայի հետ պայմանավորվել Է թռչող անվարորդ բեռնատարի համատեղ մշակման շուրջ: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը, մեքենան պետք Է տեղավորի մինչեւ 450 կիլոգրամ բեռ եւ օդում շարժվի 160 կմ/ժ արագությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պլանների համաձայն, թռչող բեռնատարները գնորդների համար հասանելի կլինեն 2020-ական թվականների կեսերին: Դրանց մշակումը կապված Է առաջին հերթին Ճապոնիայում տրանսպորտի ոլորտում բանվորական ձեռքերի աճող անբավարարության հետ:

Թերթը նշում Է, որ 2019 թվականի օգոստոսին կանցկացվեն այդ մեքենայի՝ մեկուկես մետր երկարությամբ փոքրացված նախատիպի առաջին փորձարարական թռիչքները: Այն կփոխադրի 30 կիլոգրամ բեռ: Թռչող բեռնատարը նախագծում են կոնվերտոպլանի սկզբունքով. այն ուղղահայաց թռիչքներ եւ վայրԷջքներ կկատարի ինչպես ուղղաթիռը, իսկ այնուհետեւ հորիզոնական կշարժվի ինչպես ինքնաթիռը: Նման մանյովրները նրան թույլ կտան կատարել չորս պտուտակները, որոնք փոխում են իրենց դիրքը:

Bell Helicopter-ը, ինչպես հաղորդվում Է, կստանձնի այս նախագծի ավիացիոն մասը, իսկ Yamato Holdings-ը կմշակի այն ավտոմատ խցիկը, որն առանց մարդու մասնակցության կընդունի բեռները, դրանք կտեղավորի ավտոմեքենաներում, երկաթուղային վագոններում կամ պահեստաշենքերում: Ներկայում Ճապոնիայի առանձին կառավարական գերատեսչություններ արդեն ստեղծել են փորձագետների խորհուրդ, որոնք կոչված են մշակելու նմանօրինակ սարքերի օգտագործումը կարգավորող օրենսդրություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]