Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստը Հայաստանի ընտրանուն լուրջ հակառակորդ է համարում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստ Էնթոնի Բարթոնը կարծում է, որ Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի առաջին տուրում Լիխտենշտեյնի դեմ խաղում ապացուցել է, որ ուժեղ թիմ է:

«Հայաստանը Լիխտենշտեյնի դեմ խաղում ապացուցեց, որ բավականին ուժեղ ընտրանի է: Դուք ունեք ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են առաջատար եվրոպական առաջնություններում: Առաջիկա խաղում գործելու ենք շատ կենտրոնացած: Անկախ ամեն ինչից, մեր մեջ ուժ ենք գտնելու կենտրոնացած խաղով հակառակորդին համառ դիմադրություն ցույց տալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարթոնը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ