Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ:

Զրուցակցիների ուշադրության կենտրում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ:

Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ուենցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովորդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և կառույցի գագաթնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ համոզմունք հայտնելով, որ երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքների և սկզբունքների հիման վրա կազմակերպության գործունեության ակտիվացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]