Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում առավել սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարները, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և այդ ուղղությամբ տարածաշրջանային փոխգործակցություն ծավալելու հեռանկարներին:

ԱԳ նախարարները կարևորել են փոխգործակցության բազմակողմ ձևաչափերը, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ երկկողմ և բազմակողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող հարցերի առնչությամբ սերտ համագործակցության ծավալման համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Դյուսսեյը մտքեր են փոխանակել նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և օրակարգի հարցերի շուրջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ