Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ողջույնի խոսքում Նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման եւ մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ:

Բակո Սահակյանը նման հասարակական կառույցի ստեղծումը որակել է կարեւոր ու պահանջված: <<Ձեր գործունեությունը եւ սկզբունքային դիրքորոշումը շատ կարեւոր են երկրում ամենասուր թեմաների եւ խնդիրների շուրջ առողջ երկխոսություն ապահովելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումներ եւ մտքերի փոխանակում կազմակերպելու տեսանկյունից, որոնք քաղաքակիրթ քաղաքական կուլտուրայի հիմնասյուներից են>>, - շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը գործուն աջակցություն կցուցաբերի կազմակերպության բոլոր բարի նախաձեռնություններին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ