Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Samsung-ը ներկայացրել Է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել Է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերությունը ներկայացրել Է Galaxy A9 քառախցիկ սմարթֆոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը:

«Galaxy A9-ը հիանալի օգնական կդառնա ակտիվ օգտատերերի համար, որոնք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, եւ վստահորեն ընթանում են դեպի իրենց նպատակների իրագործումը: Այս սմարթֆոնով կարելի Է ստեղծել ցանկացած բարդության լուսանկարներ՝ անկրկնելի սելֆիից մինչեւ իդեալական համայնապատկերային լուսանկարներ»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Galaxy A9-ը հանդերձել են 3800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցով, ինչը թույլ Է տալիս սմարթֆոնն օգտագործել ողջ օրվա ընթացքում, պնդում են ընկերությունում: Սարքն ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 128 ԳԲ` ներսարված հիշողություն, որը կարելի Է եւս 512 ԳԲ-ով ընդլայնել microSD-քարտի օգնությամբ: Super AMOLED Էկրանն ունի 6,3 դյույմ անկյունագիծ՝ Full HD+ լուծաչափով եւ ութմիջուկանի միաբյուրեղ համակարգ:

Վաճառքների սկիզբը պլանավորված Է նոյեմբերի 16-ին: Ռուսաստանում դրա արժեքը կազմում Է 39 990 ռուբլի: Հասանելի են կապույտ, վարդագույն եւ սեւ գույները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]