Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկաստանում օդանավը վերթիռի ժամանակ դիպել է օդանավակայանի արգելապատին

Հնդկաստանում օդանավը վերթիռի ժամանակ դիպել է օդանավակայանի արգելապատին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել Էր Դուբայ, հարկադրական վայրԷջք Է կատարել Մումբայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն՝ օդանավը վերթիռի ժամանակ իր շասսիներով դիպել Է օդանավակայանի արգելապատին ու վնասել դրանք: Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում Է ընդունել ինքնաթիռը շրջել դեպի Մումբայ, որտեղ Էլ ավելի ուշ բարեհաջող վայրԷջք Է կատարել: Նշվում Է, որ ինքնաթիռում գտնվող 136 ուղեւորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել:

ՎայրԷջքից քիչ հետո ուղեւորներին նոր օդանավ Է տրամադրվել, որով նրանք մեկնել են Դուբայ: Երկու օդաչուները ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, նրանց նկատմամբ ստուգում Է իրականացվում: Միջադեպի այլ մանրամասնություններ չեն ներկայացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]